Տեղեկատվություն

ՀԱՐԳԵԼԻ՛ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ,

Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության ամբիոնը հրավիրում է Ձեզ մասնակցելու «ՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԿԻՐԱՌԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ» VI Միջազգային գիտաժողովին:

Գիտաժողովի ենթադրվող գիտական ուղղություններն են.

  • — հոգեբանության մեթոդաբանություն, փորձարարական հոգեբանության, հոգեֆիզիոլոգիա
  • — անձի և սոցիալական միջավայրի հոգեբանություն
  • — հոգեկան առողջություն, սպորտի հոգեբանություն և վալեոլոգիա
  • — կառավարման, բիզնեսի և մարքեթինգի հոգեբանություն
  • — զարգացման և կրթության հոգեբանություն
  • — հոգեբանության սոցիալ-մշակութային ասպեկտները, էթնոհոգեբանություն
  • — միջառարկայական հետազոտություններ

Նստաշրջանները վերջնական կկազմվեն ուղարկված հոդվածների և թեմատիկ զեկույցների հիման վրա:

Գիտաժողովի շրջանակներում ենթադրվում է թեմատիկ զեկույցներին համապատասխան «կլոր սեղանների» կազմակերպում մասնակից երիտասարդ գիտնականների, ասպիրանտների և ուսանողների համար:

Գիտաժողովի աշխատանքների սկզբում պլանավորվում է հոդվածների ժողովածուի տպագրում՝ ISBN կոդով: Ուղարկված հոդվածները գրախոսվում են:

Կազմկոմիտեն իրավունք ունի մերժել այն նյութերի ընդունումը, որոնք չեն համապատասխանում գիտաժողովի պահանջներին կամ ուղարկվել են 2017 թվականի սեպտեմբերի 1-ից հետո:

Գիտաժողովին ընդունվում են հոդվածները, որոնցում ներկայացված են օրիգինալ հետազոտական տվյալներ: Տեքստի կառուցվածքում պետք է ներառված լինեն՝ հետազոտության արդիականությունը, նպատակը և վարկածը, ընտրանքի նկարագրությունը, հետազոտության մեթոդները և մեթոդիկաները, արդյունքները, դրանց վերլուծությունը և եզրակացությունները: Հոդվածի ձևակերպման ձևը տրված է ստորև: Բանավոր զեկույցներով հանդես եկող մասնակիցներին նպատակահարմար է ունենալ դիդակտիկ նյութ (Power Point), ստենդային զեկույցի համար պաստառներ, չափսը՝ A0:

Email — psyconf@ysu.am

Հեռ. +37499428635

Հոդվածները պետք է ուղարկել psyconf@ysu.am էլ. հասցեին