Հոդվածներին ներկայացվող պահանջները

 

Հոդվածները պետք է ձևակերպվեն հետևյալ պահանջներին համապատասխան.
• Նյութի ծավալը` մինչև 10 էջ, ներառյալ գրականության ցանկը և եռալեզու ամփոփումները (էջի ձևաչափը՝ А4, տառատեսակը՝ Sylfaen, տառաչափը՝ 12, տողամիջյան տարածքը՝ 1.15, վերևի, ներքևի, աջ և ձախ լուսանցքները՝ 2.0 սմ, հավասարեցումն ըստ լայնության, առանց տողադարձերի, պարբերության խորությունը՝ 0.75 սմ, էջերը համարակալվում են ներքևից): Հոդվածներում նկարների և աղյուսակների քանակը չպետք է գերազանցի 2-ը, յուրաքանչյուրը էջի ¼ -ի չափով, լայնությունը՝ 12.5 սմ (ձևաչափը՝ jpg, png):
• Հոդվածի վերնագիրը պետք է գրել կենտրոնում` 12pt տառաչափով, գլխատառերով և մգեցված (Bold): Աշխատանքի ֆինանսավորման աղբյուրը (եթե առկա է) նշվում է հոդվածի սկզբում՝ վերնագրից հետո, հավասարեցումն ըստ կենտրոնի, տառաչափը՝ 10 (օրինակ՝ «Հետազոտությունն անցկացվել է ….. (պրոյեկտ/նախագիծ №……)-ի ֆինանսական աջակցությամբ»:
• Վերնագրից հետո նոր տողում շեղատառերով(italic) նշվում է հեղինակի ազգանունը, անվան և հայրանվան սկզբնատառերը, այնուհետև փակագծերում հաստատությունը, քաղաքը, երկիրը: Հաջորդ տողում հեղինակի էլեկտրոնային փոստի հասցեն` 10 տառաչափով, հավասարեցումը` աջից:
• Մեկ տող հետո շարադրվում է հոդվածի ամփոփագիրը 12 տառաչափով, հավասարեցումը ըստ երկու կողմերի: Այն պետք է արտացոլի աշխատանքի հիմնական էությունը՝ նպատակ, խնդիրներ, արդյունքներ: Այնուհետև նոր տողում հանգուցային բառերը՝ մինչև 6 բառ, 9 տառաչափով: Հոդվածի տեքստն առանձնանում է դատարկ տողով:
• Հիմնական տեքստից հետո գրվում է գրականության ցանկն (նշելով՝ Գրականություն) այբբենական կարգով (10-ից ոչ ավել) սկզբում հոդվածի լեզվով աղբյուրները, այնուհետև՝ այլալեզու աղբյուրները: Գրականության ցանկում պետք է նշված լինեն հեղինակ(ներ)ի ազգանունը, անվան առաջին տառը, աշխատության անվանումը, հրատարակման վայրը, թվականը, ընդհանուր էջերի քանակը կամ օգտագործված տեղեկատվության էջերը: Էլեկտրոնային աղբյուրների դեպքում նշվում են հեղինակների ազգանուններն ու անվանատառերը, աշխատանքի վերնագիրը, կայքի հասցեն ամբողջությամբ (link-ը), հրապարակման (եթե հայտնի է) և վերջին այցելության ամսաթիվը, ամիսը, տարին:
• Տեքստում գրականության մեջբերումը նշվում է ուղիղ փակագծերում — […]՝ գրելով համապատասխան գրքի համարը և էջերը: Հոդվածի վերջում բերվում է ամփոփագիր ռուսերեն և անգլերեն լեզվով՝ մինչև 100 բառ, ներառյալ՝ վերնագիրը, հեղինակի ազգանունը, անվան սկզբնատառը և հանգուցային բառերը:
• Էլեկտրոնային ֆայլի անվանումը գրվում է հոդվածի լեզվով: Այն պետք է բովանդակի հեղինակի ազգանունը և անվան սկզբնատառերը, որից հետո անհրաժեշտ է նշել նյութի ձևը՝ հոդված: Օրինակ՝ «Պետրոսյան Ա.Ա._հոդված», «Петросян А.А_статья», «Petrosyan A.A. _article»:
• Ուսանողները (մագիստրոսներ, ասպիրանտներ, հայցորդներ) հոդվածին պետք է կցեն նաև գիտական ղեկավարի երաշխավորագիրը, որի օրինակը կարելի է գտնել psyarm.com կայքում:
Կազմկոմիտեն իրավունք ունի մերժելու այն հոդվածները, որոնք չեն համապատասխանում տրված չափանիշներին:

Նյութերի ընդունման ժամկետը՝ մինչև սեպտեմբերի 30, 2018 թ.:
Պաշտոնական վեբ-կայք՝ psyarm.com
Email — psyconf@ysu.am
Հեռ. +37499428635, +37460710637
Հոդվածները պետք է ուղարկել psyconf@ysu.am էլ. հասցեին

Օրինակ