27.02.2021

«ՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԿԻՐԱՌԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ»

Հարգելի գործընկերներ,

Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Տեսական և կիրառական հոգեբանության արդի հիմնախնդիրները» 8-րդ  միջազգային գիտաժողովին, որը տեղի կունենա 2021թ. հոկտեմբերի 15-17-ը՝ ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում:

Տեղեկատվական նամակ

Ծրագիր 2021

15.01.2020

Հարգելի գործընկերներ

ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետը, հիմնվելով գիտական հոդվածների տպագրության իր բազմամյա փորձառության վրա, ներկայացնում է «Արդի հոգեբանություն» գիտական հանդեսը: Այն հանդիսանում է 2007 թ.-ից ընդհանուր հոգեբանության ամբիոնի կողմից հրապարակվող «Տեսական և կիրառական հոգեբանության արդի հիմնախնդիրները»,  «Փորձարարական հետազոտությունները հոգեբանության մեջ» գիտական հոդվածների ժողովածուների և համանուն միջազգային գիտաժողովների տրամաբանական շարունակությունը:

«Արդի հոգեբանություն» գիտական հանդեսը.

  • — ԲՈՀ-ի խորհրդի  07.12.2017 թ. N 59 որոշմամբ ներգրավվել է գիտական հանդեսների ցուցակում:
  • — Ամսագիրը գրանցված է միջազգային ստանդարտ համարակալման ISSN համակարգերում (տպագիր համարանիշ՝ ISSN 2579-2504, էլեկտրոնային համարանիշ՝ ISSN 2738-2664):
  • — Հրատարակվող նյութերը գրախոսվում և երաշխավորվում են խմբագրական խորհրդի կողմից ըստ սահմանված միջազգային պահանջների:
  • — Հանդեսում տպագրվում են հայ և արտասահմանյան հեղինակների հոդվածները:
  • — Հանդեսում տպագրվող հոդվածների լեզուներ՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն:

18.10.2016

Հոգեբանների համահայկական հարթակի ստեղծման նախագիծ