Հրատարակման էթիկա
ՀՈԴՎԱԾՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Հրատարակչական էթիկա և հեղինակային իրավունք
«Արդի հոգեբանություն» գիտական հանդեսին գրախոսման տրվող բոլոր հոդվածները պետք է գնահատվեն ըստ յուրահատկության, արդիականության, գիտական նորույթի, էթիկայի և այլն։
Հանդեսի խմբագրական կազմը պատասխանատու կերպով է մոտենում հանդեսի գիտական համբավին, իսկ գործունեության մեջ առաջնորդվում է Գիտական հրապարակումների էթիկայի կոմիտեի (Committee on Publication Ethics[1]) կողմից ներկայացված էթիկական ուղեցույցով և ԲՈԿ-ի կանոնակարգերով։
Հանդեսի խմբագրական կազմը հաշվի է առնում միջազգային հեղինակավոր հանդեսների և պարբերականների փորձը՝ հիմնվելով գիտական հրապարակումների կանոնադրության վրա։ «Արդի հոգեբանություն» գիտական հանդեսի խմբագրական խորհուրդը չի թույլատրում այն նյութերի տպագրումը, որի բովանդակությունը հակասում է ՀՀ օրենսդրությանը։
Հոդվածի տպագրման որոշումը ընդունվում է բացառապես գրախոսման և հետազոտության գիտական նշանակալիության գնահատման միջոցով։
Հեղինակների պարտականությունները․
Յուրահատկություն
Բոլոր հոդվածները, որոնք ուղարկվում են խմբագրություն, գրախոսվում են։ Հոդվածի հեղինակները պետք է երաշխավորեն, որ գրել են օրիգինալ աշխատանք և այլ նյութերի օգտագործումը համապատասխան կերպով նշում են հղումներում։ Թույլատրելի չէ նույն նյութի տպագրումը մեկից ավելի հանդեսներում։
Բովանդակություն և հետազոտության արդյունքներ
Հեղինակները պատասխանատու են ներկայացված տվյալների և ստացված արդյունքների ճշգրտության համար։ Կեղծ տվյալների ներկայացումը համարվում է էթիկական կանոնադրության խախտում։
Հոդվածների հեղինակային իրավունք
Բոլոր այն անձիք, որոնք ներդրում ունեն հոդվածի ստեղծման գործում, պետք է նշված լինեն որպես համահեղինակներ։
Հոդվածում պետք է նշված լինեն ֆինանսավորման բոլոր աղբյուրները(դրամաշնորհ, բազային կամ թեմատիկ ֆինանսավորում)։
Տպագրության որոշումը
Խմբագրական կազմի եզրակացությունների և գրախոսությունների հիման վրա գլխավոր խմբագիրը որոշում է թե ներկայացված հոդվածներից որոնք պետք է տպագրվեն։
Գրախոսման տրված բոլոր հոդվածները մինչ տպագրությունը համարվում են խիստ կոնֆիդենցիալ և ենթակա չեն հրապարակման։ Գրախոսության տրված հոդվածում հեղինակի անունը չի նշվում, գործընթացը կատարվում է անանուն։
Ընդունելով սույն կանոնադրական դրույթները հեղինակը ստորագրում է և տալիս տպագրության համաձայնություն։
[1] https://publicationethics.org/
Հոդվածները պետք է ձևակերպվեն հետևյալ պահանջներին համապատասխան.
- 1. Նյութի ծավալը` մինչև 10 էջ, ներառյալ գրականության ցանկը և եռալեզու ամփոփումները (էջի ձևաչափը՝ А4, տառատեսակը՝ Sylfaen, տառաչափը՝ 12, տողամիջյան տարածքը՝ 1.15, վերևի, ներքևի, աջ և ձախ լուսանցքները՝ 2.0 սմ, հավասարեցումն ըստ լայնության, առանց տողադարձերի, պարբերության խորությունը՝ 0.75 սմ, էջերը համարակալվում են ներքևից): Հոդվածներում նկարների և աղյուսակների քանակը չպետք է գերազանցի 2-ը, յուրաքանչյուրը էջի ¼ -ի չափով, լայնությունը՝ 12.5 սմ (ձևաչափը՝ jpg, png):
2. Հոդվածի վերնագիրը պետք է գրել կենտրոնում` 12pt տառաչափով, գլխատառերով և մգեցված (Bold): Աշխատանքի ֆինանսավորման աղբյուրը (եթե առկա է) նշվում է հոդվածի սկզբում՝ վերնագրից հետո, հավասարեցումն ըստ կենտրոնի, տառաչափը՝ 10 (օրինակ՝ «Հետազոտությունն անցկացվել է…..(պրոյեկտ/նախագիծ №……)-ի ֆինանսական աջակցությամբ»:-
3. Վերնագրից հետո նոր տողում շեղատառերով(italic) նշվում է հեղինակի ազգանունը, անվան և հայրանվան սկզբնատառերը, այնուհետև փակագծերում հաստատությունը, քաղաքը, երկիրը: Հաջորդ տողում հեղինակի էլեկտրոնային փոստի հասցեն10 տառաչափով, հավասարեցումը
աջից:
4. Մեկ տող հետո շարադրվում է հոդվածի ամփոփագիրը 12 տառաչափով, 150-200բառ, հավասարեցումը ըստ երկու կողմերի: Այն պետք է արտացոլի աշխատանքի հիմնական էությունը՝ նպատակ, խնդիրներ, արդյունքներ: Այնուհետև նոր տողում հանգուցային բառերը՝ 5-ից մինչև 7 բառ, 9 տառաչափով: Հոդվածի տեքստն առանձնանում է դատարկ տողով:
5. Հիմնական տեքստից հետո գրվում է գրականության ցանկն (նշելով՝ Գրականություն) այբբենական կարգով (15-ից ոչ ավել) սկզբում հոդվածի լեզվով աղբյուրները, այնուհետև՝ այլալեզու աղբյուրները: Գրականության ցանկում պետք է նշված լինեն հեղինակ(ներ)ի ազգանունը, անվան առաջին տառը, աշխատության անվանումը, հրատարակման վայրը, թվականը, ընդհանուր էջերի քանակը կամ օգտագործված տեղեկատվության էջերը: Էլեկտրոնային աղբյուրների դեպքում նշվում են հեղինակների ազգանուններն ու անվանատառերը, աշխատանքի վերնագիրը, կայքի հասցեն ամբողջությամբ (link-ը), հրապարակման (եթե հայտնի է) և վերջին այցելության ամսաթիվը, ամիսը, տարին:Տեքստում գրականության մեջբերումը նշվում է ուղիղ փակագծերում — […]՝ գրելով համապատասխան գրքի համարը և էջերը:
6. Հոդվածի վերջում բերվում է ամփոփագիր ռուսերեն և անգլերեն լեզվով՝ 150-200 բառ, ներառյալ՝ վերնագիրը, հեղինակի ազգանունը, անվան սկզբնատառը և հանգուցային բառերը:
7. Էլեկտրոնային ֆայլի անվանումը գրվում է հոդվածի լեզվով: Այն պետք է բովանդակի հեղինակի ազգանունը և անվան սկզբնատառերը, որից հետո անհրաժեշտ է նշել նյութի ձևը՝ հոդված: Օրինակ՝ «Պետրոսյան Ա.Ա.հոդված», «Петросян А.Астатья», «Petrosyan A.A. _article»:
8. Ուսանողները (մագիստրոսներ, ասպիրանտներ, հայցորդներ) հոդվածին պետք է կցեն նաև գիտական ղեկավարի երաշխավորագիրը, որի օրինակը կարելի է գտնել psyarm.com կայքում:
Կազմկոմիտեն իրավունք ունի մերժելու այն հոդվածները, որոնք չեն համապատասխանում տրված չափանիշներին:
Հեղինակը պարտավորվում է ստորագրել համաձայնագիր՝ գիտական աղբյուրների հղումների կանոնակարգը պահպանելու վերաբերյալ: