Հոդվածներին ներկայացվող պահանջները

ՀՈԴՎԱԾՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդվածները պետք է ձևակերպվեն հետևյալ պահանջներին համապատասխան.

  • -Նյութի ծավալը` մինչև 10 էջ, ներառյալ գրականության ցանկը և եռալեզու ամփոփումները (էջի ձևաչափը՝ А4, տառատեսակը՝ Sylfaen, տառաչափը՝ 12, տողամիջյան տարածքը՝ 1.15, վերևի, ներքևի, աջ և ձախ լուսանցքները՝ 2.0 սմ, հավասարեցումն ըստ լայնության, առանց տողադարձերի, պարբերության խորությունը՝ 0.75 սմ, էջերը համարակալվում են ներքևից): Հոդվածներում նկարների և աղյուսակների քանակը չպետք է գերազանցի 2-ը, յուրաքանչյուրը էջի ¼ -ի չափով, լայնությունը՝ 12.5 սմ (ձևաչափը՝ jpg, png):
  • -Հոդվածի վերնագիրը պետք է գրել կենտրոնում` 12pt տառաչափով, գլխատառերով և մգեցված (Bold): Աշխատանքի ֆինանսավորման աղբյուրը (եթե առկա է) նշվում է հոդվածի սկզբում՝ վերնագրից հետո, հավասարեցումն ըստ կենտրոնի, տառաչափը՝ 10 (օրինակ՝ «Հետազոտությունն անցկացվել է…..(պրոյեկտ/նախագիծ №……)-ի ֆինանսական աջակցությամբ»:
  • -Վերնագրից հետո նոր տողում շեղատառերով (italic) նշվում է հեղինակի ազգանունը, անվան և հայրանվան սկզբնատառերը, այնուհետև փակագծերում հաստատությունը, քաղաքը, երկիրը: Հաջորդ տողում հեղինակի էլեկտրոնային փոստի հասցեն` 10 տառաչափով, հավասարեցումը` աջից:
  • -Մեկ տող հետո շարադրվում է հոդվածի ամփոփագիրը (150-200 բառ) 12 տառաչափով, հավասարեցումը ըստ երկու կողմերի: Այն պետք է արտացոլի աշխատանքի հիմնական էությունը՝ նպատակ, խնդիրներ, արդյունքներ: Այնուհետև նոր տողում հանգուցային բառերը՝ 5-ից մինչև 7 բառ, 9 տառաչափով: Հոդվածի տեքստն առանձնանում է դատարկ տողով:
  • -Հիմնական տեքստից հետո գրվում է գրականության ցանկն (նշելով՝ Գրականություն) այբբենական կարգով (15-ից ոչ ավել) սկզբում հոդվածի լեզվով աղբյուրները, այնուհետև՝ այլալեզու աղբյուրները: Գրականության ցանկում պետք է նշված լինեն հեղինակ(ներ)ի ազգանունը, անվան առաջին տառը, աշխատության անվանումը, հրատարակման վայրը, թվականը, ընդհանուր էջերի քանակը կամ օգտագործված տեղեկատվության էջերը: Էլեկտրոնային աղբյուրների դեպքում նշվում են հեղինակների ազգանուններն ու անվանատառերը, աշխատանքի վերնագիրը, կայքի հասցեն ամբողջությամբ (link-ը), հրապարակման (եթե հայտնի է) և վերջին այցելության ամսաթիվը, ամիսը, տարին:
  • -Տեքստում գրականության մեջբերումը նշվում է ուղիղ փակագծերում — […]՝ գրելով համապատասխան գրքի համարը և էջերը: Հոդվածի վերջում բերվում է ամփոփագիր ռուսերեն և անգլերեն լեզվով՝ 150-200 բառ, ներառյալ՝ վերնագիրը, հեղինակի ազգանունը, անվան սկզբնատառը և հանգուցային բառերը:
  • — Հոդվածի վերջում բերվում է տեղեկատվություն հեղինակի մասին՝ ԱԱՀ (ամբողջությամբ), գիտական աստիճան, գիտական կոչում, բուհի/կազմակերպության, ամբիոնի անվանում,  պաշտոն, էլ. հասցե, հեռախոսահամար, հասցե

  • -Էլեկտրոնային ֆայլի անվանումը գրվում է հոդվածի լեզվով: Այն պետք է բովանդակի հեղինակի ազգանունը և անվան սկզբնատառերը, որից հետո անհրաժեշտ է նշել նյութի ձևը՝ հոդված: Օրինակ՝ «Պետրոսյան Ա.Ա._հոդված», «Петросян А.А_статья», «Petrosyan A.A. _article»:
  • -Ուսանողները (մագիստրոսներ, ասպիրանտներ, հայցորդներ) հոդվածին պետք է կցեն նաև գիտական ղեկավարի երաշխավորագիրը, որի օրինակը կարելի է գտնել psyarm.com կայքում:

Կազմկոմիտեն իրավունք ունի մերժելու այն հոդվածները, որոնք չեն համապատասխանում տրված չափանիշներին:

Հեղինակը պարտավորվում է ստորագրել համաձայնագիր՝ գիտական աղբյուրների հղումների կանոնակարգը պահպանելու վերաբերյալ: